Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն չի՞ մասնակցի նախագահական ընտրություններին

Հոկտեմբեր 11,2012 14:00

PanArmenian Photo

Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը  արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի դեմ սկսված քրեական գործում քաղաքական աստառ չի տեսնում:  «Իհարկե, մարդը ինչ-որ բանում մեղավոր է, եթե մուծումները կատարել է, բայց արդյոք հանցակազմ կա՞ իր արածում, դժվարանում եմ ասել: Օսկանյանի գործում ավելի շատ տեսնում եմ վարչական խախտումներ, ուշացումով տվել է հարկը: Չեմ կարծում, որ նրա դեմ սկսված  քայլերը քաղաքական աստառ ունեն»,- այսօր ասուլիսում ասաց քաղաքագետը:

Ըստ նրա, ԲՀԿ-ն դեռ չի կողմնորոշվել՝ սեփական թեկնածուո՞վ հանդես կգա, թե՞ կսատարի գործող նախագահին: Նա չբացառեց նաեւ, որ ԲՀԿ-ն հնարավոր է ընդհանրապես  չմասնակցի նախագահական ընտրություններին . «Հիմա հիմքեր չկան մտածելու, որ Վարդան Օսկանյանը թեկնածություն է դնելու, ու ոչ մեկն էլ չի վախեցել Օսկանյանի հնարավոր թեկնածությունից : Նրա նկատմամբ  քաղաքական հետապնդում չկա: Մտածում եմ այստեղ կա անձնական հարաբերությունների հարց, առաջարկում եմ 5-6 տարի հետ գնալ ու փնտրել խնդիրներն այնտեղ, որովհետեւ Օսկանյանը քաղաքականապես ոչ մի նոր բան չի ասում, որ գնահատենք, թե  խիստ,  կտրուկ տարբերվում է հանրապետականների ասածից»: Նա նաեւ հավելեց, որ ԲՀԿ-ն դեռ շարունակում է լուրջ քաղաքականացված սակարկությունների գնալ ՀՀԿ-ի հետ:

Քաղաքագետի դիտարկմամբ, եթե սակարկությունների  արդյունքում կատարվի ԲՀԿ-ի  պահանջը՝ փոխել վարչապետին, ապա նրանք միանգամից կպաշտպանեն գործող նախագահին. «Ամբողջ տարվա ընթացքում ԲՀԿ-ն կրկնում է  իրենց պահանջը՝ վարչապետին պետք է փոխել: Ո՞ւր է այստեղ քաղաքականություն: Այդ  կուսակցությունը շարունակում է ՀՀԿ-ի հետ սակարկությունների գնալ»: Պարոն Շաքարյանցը դժվարացավ նշել, թե ԲՀԿ-ի վարչապետի թեկնածուն ով կլինի, միայն բացառեց  ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031