Երևանի քաղաքապետաարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը և ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի ծառայության գծով պետի տեղակալ Աշոտ Կիրակոսյանը ներկայացրել են այն փողոցների ցանկը, որոնք «Էրեբունի-Երևան-2794» տոնակատարության միջոցառումները պատշաճ կազմակերպելու, ինչպես նաև բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով տոնակատարության օրը մասամբ կամ ամբողջությամբ փակ կլինեն տրանսպորտային երթևեկության համար։ Ըստ այդմ 2012թ. հոկտեմբերի 14-ին առավոտյան ժամը 8։30-ից ավտոտրանսպորտի համար փակ կլինեն հետևյալ փողոցները.
Մաշտոցի և Բաղրամյան պողոտաները, «Հաղթանակ կամուրջ»-ը` Իսակովի և Աթենքի փողոցների խաչմերուկից, Գր.Լուսավորիչ, Զաքյան, Վազգեն Սարգսյան, Իտալական, Բեյրութի, Արգիշտիի, Պարոնյան, Պռոշյան, Լեոյի, Սարյան, Ամիրյան, Մելիք Ադամյան, Պուշկինի, Թումայնան, Օրբելի փողոցները:
Խորենացի փողոցը` Մաշտոցի պողոտայից մինչև Ագաթանգեղոս փողոց ընկած հատվածը:
Տիգրան Մեծի պողոտան`Հանրապետության հրապարակից մինչև Խանջյան փողոց ընկած հատվածը:
Սայաթ Նովա փողոցը`Մաշտոցի պողոտայից մինչև Խանջյան փողոց ընկած հատվածը:
Մոսկովյան փողոցը`Սարյան փողոցից մինչև Տերյան փողոց ընկած հատվածը:
Իսահակյան փողոցը`Բաղրամյան պողոտայից մինչև Տերյան փողոց ընկած հատվածը:
Նալբանդյան փողոցը`Հանրապետության հրապարակից մինչև Մոսկովյան փողոց ընկած հատվածը:
Կորյունի փողոցը`Մաշտոցի պողոտայից մինչև Տերյան փողոց ընկած հատվածը:
Ժամը 14:30-ից կբացվեն «Հաղթանակ կամուրջ»-ը, Արգիշտի, Գր. Լուսավորիչ, Պարոնյան, Պռոշյան, Օրբելի փողոցները, Բաղրամյան պողոտան`Բարեկամության հրապարակից մինչև Պռոշյան փողոցների միջև ընկած հատվածը:
Ժամը 22:30-ից երթևեկության համար փակ կմնան միայն Մաշտոցի պողոտայից, Գր.Լուսավորչի, Ագաթանգեղոսի, Խանջյան և Սայաթ-Նովա փողոցներից դեպի Հանրապետության հրապարակ տանող բոլոր փողոցները։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնությանհետ կապերի վարչություն