Հոկտեմբերի 11-ին ԱՄՆ դեսպանատունը հյուրընկալեց Սմիթսոնյան ինստիտուտի սեմինար թանգարանների կարողությունների զարգացման վերաբերյալ: Հրավիրյալ բանախոսն էր դոկտոր Փոլ Թեյլորը, Սմիթսոնյան ինստիտուտի ասիական մշակութային պատմության ծրագրի տնօրեն, որին օժանդակում էին ինստիտուտի հետազոտողներ Թրեվոր Մերիոնը և Ջասփեր Վո-Քասեբարթը:
Փոլ Մայքլ Թեյլորը, հետազոտող մարդաբան, ղեկավարում է Սմիթսոնյան ինստիտուտի Մարդաբանության բաժնի Ասիական մշակութային պատմության ծրագիրը և հանդիսանում ասիական, եվրոպական և միջին արևելյան ազգագրության ուսումնասիրությունների գծով մասնագետ: Նա հեղինակել է բազմաթիվ գրքեր և գիտական հոդվածներ ասիական, հատկապես ինդոնեզիական ազգագրության, էթնոկենսաբանության, լեզուների և արվեստի (կամ նյությական մշակույթի) մասին: Նա նաև ղեկավարել է տանսյոթ թանգարանային ցուցահանդեսներ, և հանդես է եկեր որպես խորհրդատու–մարդաբան հինգ մարդաբանական վավերագրական ֆիլմերի համար: Վերջերս նա համահեղինակների հետ տպագրել է Գազատարի ուղու անցյալ և ապագա ժառանգությունը. Ադրբեջան, Վրաստան, Թուրքիա (Սմիթսոնյան 2011) և Թուրքմենստան. հին արվեստն այսօր (Սմիթսոնյան 2011) գրքերը:
Սեմինարի հիմնական թեմաներն էին. Թանգարանների զարգացման ուղիները 21-րդ դարում; Թանգարանները իբրև մշակութային կենտրոններ. թանգարանային գործունեությունը թանգարանային ծրագրերին մերձեցնելու ուղիներ; Առցանց հետազոտական հրատարակություններ, վիրտուալ ցուցահանդեսներ և ինտերնետային հնարավորությունները թանգարանների համար; Ինֆորմացիոն տեխնոլոգիաները թանգարաններում:
Սեմինարին մասնակցեցին մոտ քսան հայկական թանգարանների և կազմակերպությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ:
Կարդացեք նաև
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն