Լրահոս
Օրվա լրահոսը

Մանուչարյանի հորդորը ԱՄՆ դեսպանին

Հոկտեմբեր 11,2012 13:40

 Օգոստոսի 30-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը  հայաստանյան լրատվական կայքերից մեկին տված հարցազրույցում ասել է, որ իր երկրի կառավարությունն ամեն ինչով նպաստելու է, որպեսզի Հայաստանում գիտելիքահեն տնտեսություն լինի: Դա բավականին ուրախացրել է «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանին, քանի որ նման տնտեսությունը ենթադրում է նաեւ համապատասխան կրթական համակարգ եւ  ապահով երկիր: Սակայն մի քանի օր անց նույն լրատվամիջոցում Աշոտ Մանուչարյանը կարդում է մեկ այլ հայտարարություն, համաձայն որի՝ «Հայաստանը տնօրինող ադմինիստրացիան» որոշում է կայացրել փակել  Ապարանի ֆիզմաթ դպրոցը: Համադրելով այս երկու հայտարարությունները՝ Աշոտ Մանուչարյանը եկել է այն եզրահանգման, որ ԱՄՆ-ն ընտրություններից առաջ պոպուլիստական հայտարարություն է արել կամ էլ թերանում է: Ուստի Մանուչարյանը ԱՄՆ դեսպանին հորդորում է անկեղծ լինել, եւ եթե իր կառավարությունը չի կատարելու տրված խոստումը կամ անտեսելու է այն, գոնե խորհուրդ տար մեզ՝ այլ երկրների կառավարությունների հետ համագործակցության ուղիներ փնտրել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031