Լրահոս
Օրվա լրահոսը

Բրյուսելում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն համագործակցության կոմիտեի տասներեքերորդ նիստը

Հոկտեմբեր 11,2012 13:32

Հոկտեմբերի 8-ին Բրյուսելում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն համագործակցության կոմիտեի տասներեքերորդ նիստը: Հայկական կողմից նիստը համանախագահում էին ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, եվրոպական կողմից` Եվրոպական արտաքին հարաբերությունների ծառայության Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով տնօրեն Գունար Վիգանդը:

Նիստի ժամանակ կողմերը քննարկեցին Եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) շրջանակներում ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի իրականացման ընթացքը, ՀՀ-ԵՄ Ասոցացման համաձայնագրի և ՀՀ-ԵՄ խորը և համապարփակ ազատ առևտրի (ԽՀԱԱԳ) գոտու ստեղծման շուրջ բանակցային գործընթացի զարգացումները, օրենքի գերակայությանը, մարդու իրավունքներին և հիմնարար ազատություններին, տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում համագործակցությանը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, ԵՄ աջակցության ծրագրերին առնչվող հարցեր:

Կողմերն արձանագրեցին, որ անցյալ տարի սեպտեմբերին Երևանում կայացած 12-րդ նիստից հետո զգալի և էական առաջընթաց է գրանցվել երկկողմ համագործակցության բոլոր ոլորտներում: Հատկապես ամրագրվեց ՀՀ-ԵՄ ԽՀԱԱԳ գոտու ստեղծման շուրջ բանակցային արդյունավետ գործընթացը և գրանցված առաջընթացը: Նիստի ավարտին կողմերը գոհունակություն հայտնեցին երկկողմ հարաբերությունների զարգացման դինամիկայի վերաբերյալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031