Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հոկտեմբերի 10-ին, ժամը 17.00-ին, ոստիկանություն է նեկայացել մի կին և հանձնել «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, «ԴՇԿ» գնդացրի ժապավեն` 7.62 մմ տրամաչափի 245 փամփուշտներով, ինքնաձիգի մետաղյա արկղի մեջ` 7.62 մմ տրամաչափի 250 փամփուշտ, «ԱԿ» ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 163 փամփուշտ և 7 մմ տ/չ 46 սմ երկարության ինքնաշեն փող ու հայտնել, որ դրանք պատկանել են հանգուցյալ ամուսնուն, որն իր հետ բերել էր ԼՂՀ Քաշաթաղի ինքնապաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ ոստիկանություն