Հոկտեմբերի 13-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբելու է Սրբոց Թարգմանչաց տոնը:
Տոնի նախորդ օրը` հոկտեմբերի 12-ին, երեկոյան ժամեր•ության ընթացքում (ժամը 17.30), Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գանձատնից առաջին անգամ դուրս կբերվի Սբ. Գրիգոր Նարեկացու մասունքը:
Հրավիրում ենք բոլոր հավատացյալ հայորդիներին մասնակցելու նախատոնակի արարողությանը և ստանալու սրբազան մասունքի օրհնությունը:
Կարդացեք նաև
Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական համակարգ