ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան խոր վշտով հայտնում է, որ 2012թ.-ի հոկտեմբերի 10-ին Մոսկվայում` 81 տարեկան հասակում, վախճանվեց ականավոր մաթեմատիկոս, գիտության և կրթության խոշոր կազմակերպիչ, ՌԴ-ն գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Անդրեյ Գոնչառը: ՀՀ ԳԱԱ-ն ցավակցում է հանգուցյալի ընտանիքին և հարազատներին:
Անդրեյ Գոնչառը հայկական գիտության և մշակույթի հետ երկար տարիների սերտ բարեկամական կապեր ուներ: Նա Հայաստանում անցկացրել էր մանկությունը և երիտասարդությունը: Անգնահատելի է Անդրեյ Գոնչառի ներդրումը Հայաստանում մաթեմատիկայի զարգացման և երիտասարդ կադրերի պատրաստման գործում:
1991-1998 թթ.-ին նա եղել է ՌԳԱ-ի փոխնախագահ, այնուհետև ՌԳԱ-ի խորհրդական:
Անդրեյ Գոնչառը պարգևատրվել է Մ.Կելդիշի անվան ոսկե մեդալով` ապրոկսիմացիայի տեսության աշխատանքների համար:
Լրատվական-վերլուծական կենտրոն