Հոկտեմբերի 6-ին Լոս Անջելեսի Հանրային գրադարանում կազմակերպվեց մշակութային երեկո` նվիրված Հայ գրատպության 500-ամյա հոբելյանին և Երևանը Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելուն:
Միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ մշակույթի նախարարության, ԼԱ-ում ՀՀ գլխավոր հյուպատոսության և Լոս Անջելեսի Հանրային գրադարանի համատեղ ջանքերով:
ԼԱ գրադարանի «Մարկ Թեյփր» սրահում ելույթ ունեցավ Երևանի պետական մնջախաղի թատրոնը` գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանի գլխավորությամբ: Ներկայացվեց «Գիրք Ծաղկան» բեմադրությունը:
Կարդացեք նաև
Երեկոն վարեցին հոլիվուդյան հայտնի դերասան Քեն Դավիդյանը և «Արփա» միջազգային կինոփառատոնի տնօրեն Ալեքս Քալագնամոսը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ