Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուցադրվում են ուսանողների աշխատանքները

Հոկտեմբեր 11,2012 11:49

Այսօր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում բացվեց «Ճարտարագիտության աշխարհ» ցուցահանդեսը, որի կայացմանը աջակցել են ՀՊՃՀ-ը եւ «National instruments» ամերիկյան կազմակերպության հայկական մասնաճյուղը:

Համալսարանի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Վերոնիկա Խորասանյանը «Առավոտին» ասաց, որ իրենք այս ձեւով ցանկանում են ուսանողներին, աշակերտներին եւ հասարակությանը ներկայացնել ներկայումս ՀՊՃՀ-ում կատարվող բոլոր նորարարական աշխատանքները. «Դրանք կատարվել են մեր ուսանողների ջանքերով: Ներկայացված են ԲՈՒՀ-ի բակալավրների, ասպիրանտների եւ մագիստրների աշխատանքները, սեփական նախագծերը: Ներկայացված են նաեւ ավագ դպրոցի աշակերտների կողմից պատրաստված ռոբոտները»:
Խորասանյանը կարծում է, որ սա առաջին հերթին խթան է այն ուսանողների համար, ովքեր նոր են մտնում այս ոլորտ. «Նրանք, հետեւելով իրենց ավագ ընկերների օրինակին, շատ բան կսովորեն: Ներակայումս գիտելիքի կշիռը անգնահատելի է»:
ՀՊՃՀ-ի հասարակայնության հետ կապերի բաժնի պետն ասում է, որ այս նույն աշխատանքները օրեր առաջ ներկայացվել են DigiTec Expo ցուցահանդեսին: Նրա խոսքով, իրենց տաղավարի հանդեպ հետաքրքրությունը մեծ է եղել: Երեխաներից մինչեւ մեծահասակ հետաքրքրվել են, թե ինչը ոնց է պատրաստված. «Եթե ապագայում լինի հետաքրքիր համագործակցության առաջարկ, ապա մենք մեծ սիրով կհամաձայնվենք: Դա լավ առիթ կլինի արտերկրին ներկայանալու համար»:
Արսեն Գրիգորյանը սովորում է Ճարտարագիտական համալսարանի չորրորդ կուրսում: «Ճարտարագիտության աշխարհ» ցուցահանդեսին ներկայացրել էին ստենդ, որը ցույց է տալիս թե ինչպես կարելի է ջրային ալիքի միջոցով ստանալ հոսանք. «Ստենդի ձախ մասում ալիք ենք պատրաստում, իսկ աջ կողմում եռացնում ենք, արդյունքում ստանում ենք հոսանք»:
Ուսանողն ասում է, որ այս մեթոդը կիրառելի է ծովի եւ օվկիանոսի ալիքների դեպքում: Մեզ մոտ կիրառելի չի լինի, քանի որ ալիքները ցածր են:

Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031