Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆինհաշտարարի որոշումները այսուհետ հնարավոր է բողոքարկել

Հոկտեմբեր 11,2012 11:26

Սույն թվականի հոկտեմբերի 9-ին ՀՀ Սահմանադրական դատարանը համաձայնեց Մարդու իրավունքների պաշտպանի իրավական դիրքորոշումներին ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները բողոքարկելու հնարավորության վերաբերյալ։

 Հիմք ընդունելով Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի դիմումը՝ ՀՀ Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց, համաձայն որի Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումների բողոքարկման հնարավորության սահմանափակումը համապատասխանում է Սահմանադրությանը միայն այն դեպքերում, երբ Կազմակերպությունները պայմանագիր են կնքել Հաշտարարի հետ՝վերջինիս որոշումները չբողոքարկելու վերաբերյալ։ Մնացած բոլոր դեպքում նշված դրույթով նախատեսված սահմանափակումը հակասում է ՀՀ Սահմանադրությանը:

 Արդյունքում այն իրավաբանական անձինք, որոնք Ֆինանսական համակարգի հաշտարարի կայացրած որոշումները բողոքարկելու համար նախատեսված սահմանափակումների արդյունքում արդյունավետ չէին կարող բողոքարկել դրանք դատական կարգով, այսուհետ կարող են առանց սահմանափակման օգտվել իրենց արդյունավետ դատական պաշտպանության իրավունքից:

 Նշված գործով Սահմանադրական դատարանը հստակ սահմանեց, որ թե´ ֆիզիկական, թե´ իրավաբանական անձանց դատական պաշտպանության իրավունքը առհասարակ սահմանափակման ենթակա չէ:

 

Պաշտպանի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031