Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԱԾ-ն որոշել է առգրավել Օսկանյանին և «Սիվիլիթաս»-ին առնչվող քրգործի վերաբերյալ փաստաթղթերը

Հոկտեմբեր 11,2012 10:46

Ազգային անվտանգության ծառայությունը որոշում է ընդունել «Սիվիլիթաս» հիմնադրամից առգրավել փաստաթղթերը: Ինչպես հայտնում են հիմնադրամից, ԱԱԾ քննիչները հոկտեմբերի 10-ին եկել էին առգրավելու Վարդան Օսկանյանին և հիմնադրամին առնչվող քրեական գործի վերաբերյալ փաստաթղթերը:

ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Մ. Համբարձումյանի առգրավում կատարելու մասին որոշման մեջ, որի օրինակը տրամադրվել է «Սիվիլիթաս» հիմնադրամին, նշված է.

«Առգրավել «Սիվիլիթաս» հիմնադրամում առկա՝ ԱՄՆ-ում գրանցված «Հանթսման Ինտերնեյշնլ» և «Պոլիմեր Մատերալս Ինք.» կորպորացիաների կողմից «Սիվիլիթաս» հիմնադրամին «Հանթսման Բիլդինգ Փրոդաքթս» ՍՊ ընկերության միջոցով՝ 577 897 ԱՄՆ դոլար և 11 494 000 դրամ, իսկ «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ Վարդան Օսկանյանի միջոցով՝ 1 427 000 ԱՄՆ դոլար հիմնադրամին հատկացնելու, այդ գումարները հիմնադրամի կողմից տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու վերաբերյալ փաստաթղթերը, այդ թվում՝ հոգաբարձուների խորհրդի որոշումները, նշված խորհրդի նիստերի արձանագրությունները, գումարները կոնկրետ ծրագրերին ուղղելու, ֆիզիկական անձանց մոտ թողնելու կամ նրանց տրամադրելու վերաբերյալ հանձնագրերը կամ հայտարարությունները, ինչպես նաև բոլոր այն փաստաթղթերը, որոնք կարող են կապ ունենալ վերը նշված երկու գործարքների հետ (բացառությամբ վարչակառավարչական ծախսերը հիմնավորող հաշվապահական փաստաթղթերի)»:

«Փաստինֆո»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031