Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ներընտանեկան անհամաձայնությունները նոր բնակարաններից զրկվելու պատճառ (տեսանյութ)

Հոկտեմբեր 11,2012 10:41

ՀՀ կառավարության աղետի գոտում բնակբաշխման կարգը սահմանող որոշման համաձայն, անօթևան ընտանիքներից բնակարաններ ստանալու նպատակով, փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը լրացել է դեռևս 2011 թ. նոյեմբերի 1-ին:

Սահմանված ժամկետում Գյումրու անօթևանների հերթացուցակում հաշվառված 389 ընտանիքներ բնակբաշխման հանձնաժողովին փաստաթղթեր չեն ներկայացրել: 24 տարի վագոն-տնակներում մի կերպ պատսպարված անօթևան ընտանիքների կողմից փաստաթղթեր չներկայացնելու հիմնական պատճառներից մեկն էլ ընտանիքների ներսում` նոր բնակարանի ապագա պատկանելիության շուրջ առկա տարաձայնություններն են, որն էլ մի շարք ընտանիքներում անզիջում հակամարտության է վերածվել: Նրանց մի մասը, որպես կանոն հրաժարվում է տրամադրել անձնական փաստաթղթերը, ինչի պատճառով հնարավոր չի լինում ամբողջացնել պահանջվող փաստաթղթերի փաթեթը և ներկայացնել բնակբաշխման հանձնաժողովին: Խնդիրը նրանում է, որ երկրաշարժից անցած 23 տարիների ընթացքում թեև շատ անօթևան ընտանիքների ներսում ձևավորվել են մեկից մինչև մի քանի նոր ընտանիքներ, որոնք սակայն, գործող կարգի համաձայն, միասին են ստանալու մեկ բնակարան` բաղկացած այնքան սենյակներից, որքան նախկին մեկ ամբողջական ընտանիքը կորցրել է երկրաշարժի հետևանքով:

Գյումրու կենտրոնական հատվածում` դրամատիկական թատրոնի հարևանությամբ գտնվող տնակային ավանում, վաղուց շարքից դուրս եկած, կիսախարխուլ և անձրևաջրերով մշտապես ողողվող տնակում, միայնակ բնակվող Կատուշ Չախոյանը ևս չի կարողացել ամբողջովին համալրել 6 անձից բաղկացած ընտանիքի բոլոր անդամների փաստաթղթերը: Նրա` նույն 3 սենյականոց բնակարանին հավակնորդ եղբոր ընտանիքի անդամները հրաժարվել են տրամադրել իրենց փաստաթղթերը, ինչի պատճառով էլ զրկվել են բնակարանային փոխհատուցման իրավունքից:

Մանրամասն «Շիրակ կենտրոնի» կողմից պատրաստած տեսանյութում: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031