Լրահոս
Օրվա լրահոսը

Աթաթուրքի հուշարձանի տեղադրումը՝ Հունգարիայի կառավարության երկակի ստանդարտների կիրառության ապացույց

Հոկտեմբեր 10,2012 18:57

  

2012թ. օգոստոսի 31-ին Հունգարիայի իշխանությունների՝ ադրբեջանցի մարդասպանին արտահանձնելու իրողությունից հետո, Հայաստանի Հանրապետության՝ Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունների խզումից ի վեր այդ երկիրը ջանքեր չի խնայում վերականգնելու դիվանագիտական հարաբերությունները:

Այս ուղղությամբ պարբերաբար հայ և հունգար ժողովուրդների բարեկամության վաղեմության և ամրության վերաբերյալ ելույթներ են ունենում  հունգար մշակույթի ու հասարակական գործիչներ՝ փորձելով գործել զգայական ոլորտում: Սակայն իշխանական գործելակերպը միանշանակ հակառակ տպավորություն է ենթադրում, որի հերթական սադրանքը Քեմալ Աթաթուրքի կիսանդրու տեղադրումն էր Բուդապեշտում:

Ինչպես հայտնում է ՀՀ սփյուռքի նախարարության Եվրոպայի հայ համայնքների վարչությունը, թեև արձանի տեղադրման կապակցությամբ հունգարիայի հայ համայնքը խստորեն դատապարտեց ու բողոքի ակցիա իրականացրեց  , այնուամենայնիվ այն արդեն Հունգարիայում թուրքերի պաշտամունքի վայրերից մեկն է:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031