«Բրեշիա օջի» թերթը անդրադարձել է իտալահայ, 2009 և 2010թթ. Կ-1-ի վարկածով քիքբոքսի աշխարհի չեմպիոն Գևորգ «Ջորջիո» Պետրոսյանին, որը 14 տարեկանում ընտանիքի հետ հեռացել է Հայաստանից:
«Հայաստանում արդեն սկսել էի մարզվել ու երազում էի հետագայում էլ մարտարվեստով զբաղվել: Հայրս որոշեց գալ Եվրոպա, չնայած չէինք որոշել` հենց Իտալիա պետք է գանք, բայց երջանիկ եմ, որ այդպես ստացվեց», – Պետրոսյանի խոսքն է փոխանցում թերթը և ավելացնում, որ երկար ժամանակ Գևորգի ընտանիքը թափառել է Իտալիայում, գիշերել Միլանի կայարանում և ի վերջո հաստատվել Գորիցիայում:
Թերթը գրում է, որ Պետրոսյանը Երևանից է, որտեղ ուրբաթ օրը կկայանա Հայաստան -Իտալիա ֆուտբոլային հանդիպումը. «Ես ֆուտբոլ չեմ նայում, բայց եղբայրս նայում է: Զվարճալի կլինի դիտել հանդիպում, որտեղ մրցակից երկու երկրներն էլ մերն են», – ասել է Պետրոսյանը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ