Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատվիրված արդարադատության պտուղները»

Հոկտեմբեր 09,2012 20:14

Եվրադատարանն այսօր պետական կարիքների զոհերի գործով միանգամից 130 հազար եվրոյի փոխհատուցման վճիռ է կայացրել ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ Այս մասին տեղեկացրեց փաստաբան Վահե Գրիգորյանը։

ՀԱԿ պատգամավոր Լեւոն Զուրաբյանն այլ բան չէր էլ սպասում.«Պատվիրված, հրահանգված արդարադատության անարդար դատավճիռների պատճառով այսօր Հայաստանը կորուստներ է կրում»։

Արմեն Մկրտչյանն առաջինն էր, որի բողոքը բավարարեց Եվրադատարանը։ 10 տարի առաջ մեր դատարանները նրան հանրահավաքների մասին խորհրդային միության օրենսգրքով դատապարտել էին չարտոնված երթ անցկացնելու համար եւ տուգանել. «Ընդամենը 500 դրամ էր իմ հանդեպ կիրառված տույժը դատարանի կողմից, որը ես իհարկե չէի մուծել, որովհետեւ համաձայն չէի»։

Մինչ օրս Եվրադատարանը Հայաստանի Հանրապետության դեմ ներկայացված 45 դատավճիռ է կայացրել։ Եվրադատարանի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ ընդդեմ Հայաստանի կայացրած դատավճիռների առյուծի բաժինն ընկնում է արդար դատաքննության իրավունքի խախտման վրա

Գրիշա Վիրաբյանը ՀԺԿ նախկին անդամ է, մի քանի տարի առաջ փախել է Հայաստանից, որտեղ նրան խոշտանգել են ոստիկանները եւ  այսօր ապրում է Բելգիայում, եւ Եվրադատարանում նա վիճարկել է իր հանդեպ ոչ մարդկային վերաբերմունքը, նաեւ մեր դատարանների կայացրած դատավճիռները։ Մի քանի օր առաջ պարոն Վիրաբյանը հաղթեց եւ մեր պետական բյուջեն ստիպված կլինի նրան վճարել 31 հազար եվրո:

Մանրամասները կարդացեք այստեղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031