Թուրքիայի հիմնական ընդդիմադիր ուժի` Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն (լուսանկարում) խիստ քննադատել է Թուրքիայի վարած արտաքին քաղաքականությունը` արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուին անվանելով «ապուշ»: Այս մասին հայտնում է «Հյուրիեթ դեյլի նյուզ» թերթը:
«Ո՞վ է Թուրքիայի կողմից` Համասը, Բարզանին, Քաթարը, Սաուդյան Արաբիան: Սիրայի կողմից են Բրազիլիան, Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը: Սա «խորը ռազմավարությո՞ւն է», թե՞ ռազմավարական կուրություն: Թուրքիային այսպիսի անիմաստ բալանսի մեջ գցողը արտգործնախարարն է, որի անիրազեկությունից ամբողջ աշխարհն է տեղյակ: Պետք է կատարյալ ապուշ լինես, որ նման բան անես», – Քեմալ Քըլըչդարօղլուի խոսքն է փոխանցում թերթը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ