Լրահոս
Օրվա լրահոսը

Բարելավվում են հանրային ծառայությունների ոլորտի օրենսդրական կարգավորումները

Հոկտեմբեր 09,2012 18:48

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի նիստ:

ՀՀ կառավարության աշխատակազմի Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն ծրագրերի իրականացման կենտրոն պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար Արմեն Եղիազարյանը ներկայացրել է հանրային ծառայությունների ոլորտին առնչվող առաջարկությունների փաթեթը՝ հեռահաղորդակցության և էներգետիկ բնագավառների վերաբերյալ:

Առաջարկություններն ուղղված են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) կողմից կարգավորվող լիցենզավորման գործընթացի, էլեկտրաէներգիայի միացման ժամկետների, ՀԾԿՀ-ի որոշումների և այլ ընթացակարգերի պարզեցմանն ու նվազեցմանը, որոնք սահմանում են բիզնեսին և քաղաքացուն առնչվող մի շարք այլ հարցեր:

Իրավական ակտերի փաթեթը կազմվել է հաշվի առնելով նաև միջազգային փորձը: Փաթեթի ընդունմամբ  ուժը կորցրած կճանաչվեն և կբարելավվեն մի շարք  իրավական ակտեր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031