Լրահոս
Օրվա լրահոսը

«Հ1»-ը կրկին չափն անցել է

Հոկտեմբեր 09,2012 17:47

Այսօր Հայաստանի հանրային (Հ1) հեռուստաալիքի հաղորդումներում գովազդային ծավալների եւ գովազդի զետեղման` օրենսդրությանը համապատասխանության մոնիտորինգի հերթական հաշվետվությունը ներկայացրեց Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը: Ինչպես որ սպասվում էր, գովազդային ծավալները «Հ1»-ում գերազանցում էին օրենքով սահմանված չափերը:

Aravot.am-ի հարցին, թե ինչու որոշվեց անդրադառնալ հենց գովազդներին, Բարսեղյանը պատասխանեց.

«Դա հին մտահոգություն է: 1997 թվականից, երբ Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքը նոր մշակվում էր, գաղափար կար, որ հանրային հեռուստաընկերություն պետք է ստեղծվեր եւ խոսք գնաց այն մասին, թե ինչպիսի գովազդային քվոտաներ պետք է ունենա այդ հեռուստատեսությունը, լինի հավասա՞ր մյուս հեռուստատեսությունների հետ, ազա՞տ, թե՞ որոշակի սահմանափակումներով: Հենց այդ ժամանակ որոշվեց, որ գովազդի առավելագույն չափը պետք է լինի 5 տոկոս, բայց 10 տարի հետո չափը փոխեցին, դարձրին առավելագույնը 7 տոկոս: Բայց մենք բոլորս էլ նկատել ենք, որ այդ քանակը միշտ ավելին է, քան օրենքով սահմանվածը: Գոնե ես՝ 10 տարվա ընթացքում մոտավորապես 20 անգամ հրապարակավ քննադատել եմ դա, ցանկություն ունեցել մոնիտորինգ անել, հսկել, չափել, ունենալ ապացույցներ, գուցե մեր աչքին է շատ թվում»,- նշեց Բարսեղյանը, հավելելով, թե մոնիտորինգի արդյունքներն ըստ օրերի, ամիսների, տարբեր են:

Նրա փոխանցմամբ՝ եղել են օրեր, երբ գովազդի քանակը «Հ1»-ում 14-15 տոկոս է եղել:

«Անցյալ տարի 3 նմանատիպ հաշվետվություն ենք ներկայացրել ու նկատել, որ ներսում իրենք կարողանում են այդ քանակը գցել նորմայի մեջ:

Բայց կան ամիսներ, սեզոններ, երբ գովազդի ծավալը սկսում է աճել ու տեղի են ունենում գերազանցումներ: «Հ1»-ը տեղյակ է այս մոնիտորինգի մասին, հատուկ արտահայտված կարծիքներ չկան դրա վերաբերյալ: Մենք այս հաշվետվություններն ամեն անգամ պաշտոնապես ուղարկում ենք եւ «Հ1»-ի տնօրենին, եւ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահին, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովին, բայց որեւէ շոշափելի արձագանք չկա»,-ավելացրեց Բարսեղյանը, հավելելով, որ

հաշվետվությունում ներկայացված են 2011 թվականի ամբողջ տարվա «Հ1» հեռուստաընկերության գովազդային ծավալները` ամիսներով եւ ամբողջությամբ, դրանց համապատասխանությունը` գովազդային օրենսդրությամբ սահմանված նորմերին, 2011 եւ 2012 թվականների մայիս-հունիս ամիսների գովազդային ծավալների եւ զետեղման քաղաքականության համեմատական վերլուծությունը:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031