«Կիրկորովը դարձել է առանձնահատուկ անձ Ուկրաինայի իշխանությունների համար իր վերջին արարքից հետո: Պաշտոնական միջոցառումից փոփ-թագավորի նկարած սկանդալային ֆոտոն հանկարծակի հայտնվել է համացանցում: Նկարում Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն է»,-գրում է ռուսական «Аргументи.ру» կայքը:
Լրատվամիջոցը տեղեկացնում է՝ վերջերս Ֆիլիպ Կիրկորովը հրավիրված է եղել նախագահական նստավայր՝ նախագահի ծննդյան տոնի կապակցությամբ ելույթ ունենալու: Մյուս օրը շքեղ հավաքույթից նկար է հայնտվել համացանցում: Այն, որ նկարները Ֆիլիպ Կիրկորովն է արել, ապացուցել են հատուկ ծառայությունները: Այժմ ոչ ոք նախագահական նստավայր չի կարող մտնել բջջային հեռախոսով:
Նախագահի ծննդյան օրը ներկաներին ուրախացրել են Իոսիֆ Կաբզոնը, Լառա Ֆաբիանը, Ֆիլիպ Կիրկորովը, «Дискотека Авария» խումբը: