Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանը իրավունք չուներ նման բան անել. Հայաստանի գինեգործների միության նախագահ

Հոկտեմբեր 09,2012 15:45

Եվրոմիությունը Վրաստանին հռչակել է գինու առաջացման բնօրրան: Այսօր «Արմատ» ակումբում կազմակերպված ասուլիսի ժամանակ ՀՀ ԳԱԱ  հնագիտության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, Արենի քաղաքի աշխարհի ամենահին գինու հնձանները հայտնաբերած հնագետ Բորիս Գասպարյանը ասում էր, որ դրդապատճառը պարզ է` վրաց ժողովուրդը իրեն ասոցացնում է գինու հետ, ինչպես մենք` ծիրանի հետ: Նա կարծում է, որ հարցի դրվածքը կոռեկտ չէ, սա նմանվում է բակի երեխաների կռվի. «Այստեղ կա ԵՄ-ի մեղքը: Նա առանց ուսումնասիրման Վրաստանը հռչակել է գինու առաջացման բնօրրան: Ճիշտ է, Արենիում գտել են մի հուշարձան, որից կարելի է ենթադրել, որ գինին առաջացել է մեզանից: Չնայած դրան, հաստատ չենք կարող ասել, որովհետեւ Վրաստանում էլ կարող են գտնել ավելի մեծ հուշարձան»:
Գասպարյանի կարծիքով, մեղավոր է նաեւ հայկական կողմը. «Հուշարձանը գտնելուց հետո մենք պետք է առաջինը բարձրացնեինք այդ հարցը, բայց բարձրաստիճան մարմինների կողմից ես որեւէ վերաբերմունք չեմ նկատել: Հնագետը չէ, որ պետք է որոշի նրա ճակատագիրը, քանի որ այն բոլորինս է: Եթե զբաղվող լիներ, նման բան չէր լինի»:
Հնագետի խոսքով, նման ճանաչումները բարձրացնում են տուրիզմի զարգացումը, գինու արտադրումը:
Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը համամիտ է իր գործընկերոջ հետ եւ կարծում է, որ այս ամենը իրավական հարթության մեջ չէ. «Արդյոք իրավունք ունե՞ր ԵՄ-ն գրանցել այդ բրենդը, երբ ներկայացնողը անհատ է եղել: Այժմ իրավաբանները քննարկում են, թե ինչպես կարելի է բողոքարկել այդ գրանցումը: Մենք կանգնել ենք արգելքի առջեւ` պետք են հատուկ իրավաբաններ: Նրանք մեծ գումարներ պահանջեցին, սակայն մենք չունենք այդ գումարը»:
Հարությունյանը համոզված է` Վրաստանը իրավունք չուներ նման բան անել: Նրանք ելնում են Շուլավերում գտնված  մի քանի կորիզներից եւ փորձում են լեգենդ սարքել, իսկ ԵՄ-ի կողմից, նրանց հանդեպ կա ավելի դրական վերաբերմունք:
«ԵՄ-ի առաջին քայլը չեղյալ հայտարարելն է: Մենք չենք դիմի, չի կարելի նման բան անել, որովհետեւ առաջին հերթին մենք վնասում ենք մեր հարեւան երկրին»,- ասում է Հայաստանի գինեգործների միության նախագահ:

Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031