Երեկ` հոկտեմբերի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Արագածոտնի մարզի Ծաղկաշեն գյուղի բնակիչ 31-ամյա Նորիկ Զաքարյանը, վարելով «Միցուբիշի Պաջերո» մակնիշի 15 AQ 005 համարանիշի ավտոմեքենան, Արաքս-Սարդարապատ ավտոճանապարհի 1-ին կմ-ի հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ն. Զաքարյանն ու ուղևորներ` Արամվիրի մարզի Շենավան գյուղի բնակիչ, 25-ամյա Փայլակ Վարդևանյանը և Արագածոտնի մարզի Արագած գյուղի բնակիչ 21-ամյա Սարգիս Մնոյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արամվիր բժշկական կենտրոն:
Գ. Շամշյանը հայտնում է, որ վարորդը` Ն. Զաքարյանը, աշխատում է ՀՀ Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Ապարանի պահպանության բաժնում:
Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: