Երկու ուսուցիչ ու մեկ աշակերտ է վիրավորվել Դիարբեքիր նահանգի դպրոցներից մեկի վրա հարձակման հետևանքով: Գրում է «Հյուրիեթ դեյլի նյուզ» թերթը` հղում անելով «Էն Թի Վի» մասնավոր հեռուստակայանին:
Ահայտ անձինք դպրոցի շինության վրա «Մոլոտովի կոկտեյլ»-ներ և աղմկարար ռումբեր են նետել, այնուհետև դիմել փախուստի: Երեք հոգի, որոնք տուժել են հարձակումից, տեղափոխվել են մոտակա հիվանդանոցները:
Ոստիկանները շարունակում են փնտրել դպրոցի վրա հարձակված անձանց:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ