Լրահոս
Օրվա լրահոսը

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի շենքի մասին. «Վստահաբար դա հյուրանոց չի դառնալու, անհոգ եղեք»

Հոկտեմբեր 09,2012 15:19

Երեկ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն այցելել էր «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ՝ ծանոթանալու հիմնարկի նոր շենքի կառուցման աշխատանքներին: Նա նաև հայտարարել էր, որ հիմնարկի նոր շենքը պատրաստ կլինի 2013-ի աշնանը և կկարողանա ընդունել առաջին 400 դատապարտյալներին: Aravot.am-ը Արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Կարինե Քալանթարյանի հետ զրույցում հետաքրքրվեց, թե ի՞նչ է լինելու «Արմավիր» քրեակատարողականի նախկին շենքի ճակատագիրը: Հիշեցրինք, որ վերջին շրջանում վաճառվեց ԱԳՆ-ի շենքը, որը կդառնա հյուրանոց, իսկ Թբիլիսիում էլ նախադեպ կա, երբ բանտի նախկին տարածքը դարձրել են հյուրանոց: Կ. Քալանթարյանը պարզաբանեց. «Քրեակատարողական հիմնարկի մի մասն է բացվելու հաջորդ տարի, որտեղ տեղափոխվելու են փակ ռեժիմում գտնվող դատապարտյալները: Իսկ թե ինչ կլինի շենքի ճակատագիրը, այս պահին որևէ բան չկա: Սակայն հաստատ համոզված լինենք, որ հիմնարկները, որտեղ փակ ռեժիմով դատապարտյալներ են պահվում, այդ շենքերը հյուրանոցի համար չեն կարող ծառայել»:

Մանրամասնելով՝ նախարարի մամուլի քարտուղարը նաև հավելեց. «Իսկ թե որ դատապարտյալներն են տեղափոխվելու, այս մասին դեռ քննարկում չկա: Երբ շենքը պատրաստ լինի, կորոշվի: Բայց ամենայն վստահությամբ ասում եմ, որ շենքը հյուրանոց չի դառնալու: Հաջորդ տարի ծրագրի առաջին փուլն է ավարտվում: Երբ շենքի շինարարությունն ամբողջությամբ ավարտվի, 1200 դատապարտյալ է տեղափոխվելու քրեակատարողական հիմնարկ: Եվ այս պահին հայտնի չէ, թե այսօր գործող որ քրեակատարողական հիմնարկը ամբողջությամբ դատարկվի»:

Եզրափակելով խոսքը՝ Կ. Քալանթարյանը կրկնեց. «Վստահաբար դա հյուրանոց չի դառնալու, անհոգ եղեք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031