Ամենանաանհաժեշտ իրերը միշտ մեզ հետ են․ աղջիկները դրանք պահում են իրենց պայուսակներում, իսկ տղաները՝ գրպաններում։ «Ինձ հետ միշտ վերցնում եմ շպարի հարդարանքներ, օծանելիք, բիժուտերիա։ Իմ կարծիքով՝ աղջկա համար դրանք են ամենաանհրաժշետ պարագանները, նա պետք է միշտ հետևի իրեն՝թարմացնի շպարը, իրեն անուշահոտ բույրով օծի և այլն»,-ասում է 23-ամյա Անահիտը։ Մեր անցկացրած հարցման ընթացքում ևս 10 աղջիկ այս կարծիքն հայտնեցին։ Մի քանիսն էլ ասացին, որ իրենք միշտ իրենց հետ վերցնում են անձեռոցիկ, նոթատետր, գրիչ և սանր։ Իսկ տղաների մեծամասնության խոսքով՝ իրենց գրպաններում միշտ առկա են ծխախոտ, բրելոկ և դրամապանակ։ Կան նաև տարօրինակ պատասխաներ՝«Աչքի ուլունգ եմ պահում», «Ծոցագրպանումս սիրածս աղջկա լուսանկարն ա» , «Ռուսական կոպեկներ եմ պահում, լսել եմ, որ հաջողություն ա բերում»։ Իսկ 16-ամյա Արան խոստովանում է՝ ծոցագրպանում պահում է կանացի օծանելիք․ «Աղջիկների օծանելիքների բույրն ավելի դուրեկան է, քան տղաներինը, համենայնդեպս, ես այդ կարծիքին եմ։ Շատ տղերք են այդպես վարվում, բայց դե, չգիտեմ ինչի՞, թաքցնում են»,-ասում է նա։
Հետաքրքիր է ՝ հարցվողների մեծամասնությունը մեծ տեղ է հատկացնում աքսեսուարներին։ Քչերն են իրենց հետ վերցնում դեղորայք:
Վերջերս բրիտանացի հետազոտողներն իրենց ուսումնասիրության արդյունքում պարզել են, թե ի՞նչ են կանայք պահում իրենց պայուսակում: Ամենահաճախ հանդիպող իրերի շարքում են անձեռոցիկները, շոկոլադը, մաքուր ներքնազգեստը։ Կանացի պայուսակներում շատ են լինում նաև դիմահարդարման պարագաներ, եղունգի լաքեր, արևային ակնոցներ և այլն։ Իսկ կանխիկ գումարն ու կրեդիտային քարտերը զբաղեցրել են ամենավերջին տեղը:
Նշենք, որ հարցմանը մասնակցել է ավելի քան 2 հազար կին՝ Իռլանդիայից Շոտլանդիայից և Անգլիայից:
Նազենի Բաղդասարյան