Իտալիայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին ասել է, որ ժամանակն է, որպեսզի աշխարհի առաջնության ընտրական փուլի հաջորդ երկու խաղերում` Հայաստանի և Դանիայի դեմ, Իտալիայի հարձակվող Մարիո Բալոտելին ցույց տա` արդյոք նա է թիմի հաղթանակի գրավականը: Գրում է «Էն Դի Թի Վի» լրատվականը:
Բալոտելին բաց է թողել Իտալիայի առաջին երկու խաղերը, քանի որ ստիպված էր աչքը վիրահատել: Առաջին խաղում Իտալիան ոչ ոքի խաղաց Բուլղարիայի հետ, իսկ երկրորդում` անկայուն հաղթանակ տարավ Մալթայի նկատմամբ:
Պրանդելին կոչ է արել Բալոտելիին նոր շունչ հաղորդել թիմին՝ ուրբաթ օրվա Հայաստանի հետ խաղի ժամանակ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ