Ավստրիացի ճանաչված սքայդայվեր Ֆելիքս Բաումհարթները մտադիր է այսօր բացառիկ թռիչք իրագործել ստրատոսֆերայից եւ ազատ անկման նոր ռեկորդ սահմանել` գերազանցելով ձայնի արագությունը:
Էքստրեմալ մարզիկը ԱՄՆ-ի տարածքում ստրատոստատով բարձրանալու է 36,5 կիլոմետր եւ այդ բարձրությունից ցատկելով փորձելու է 40 վայրկյանում ազատ անկումով զարգացնել 1110 կիլոմետր ժամ արագություն: Կազմակերպիչները մտադիր են թռիչքը հեռարձակել ուղիղ եթերով, սակայն 20 վայրկյան ուշացումով` Աստված մի արասցե, հնարավոր ողբերգական ավարտը չբացառելով:
Եթե ամեն ինչ բարեհաջող ավարտվի, 43-ամյա Բաումհարթները միանգամից մի քանի ռեկորդ կսահմանի. պարաշյուտով ցատկ առավելագույն բարձրությունից, ազատ անկումով թռիչքի առավելագույն տեւողություն եւ ազատ անկման առավելագույն արագություն:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ