Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ե՞րբ կանցկացվեն Նախագահի ընտրությունները

Հոկտեմբեր 09,2012 15:06

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ոչ հերքում, ոչ էլ հաստատում է մամուլում տարածված լուրն այն մասին, որ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2013-ի փետրվարի 18-ին։

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ Հանձնաժողովը, ըստ Ընտրական օրենսգրքի, ընտրությունների անցկացման ժամկետի մասին կհայտարարի ոչ ուշ, քան քվեարկության օրվանից 70 օր առաջ։

«70 օր առաջ, նշանակում է, որ կարելի է հայտարարել նաեւ ութսուն, հարյուր, անգամ երեք հարյուր օր առաջ։ Սակայն այդ ժամկետները պետք է ողջամիտ լինեն», – նշեց պարոն Մուկուչյանը։

Նրա խոսքով, ԿԸՀ արած պաշտանական հայտարարությունը համապատասխան ընթացակարգ է սահմանում թեկնածուների առաջադրման, գրանցման, ինչպես նաեւ՝ քարոզարշավի մեկնարկի եւ այլ գործողությունների համար։

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել