Մեր կինոյի պատմության մեջ առաջին անգամ հայկական ֆիլմը կցուցադրվի Լուվրում: Հոկտեմբերի 14-ին Հարություն Խաչատրյանի «Սահման» ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2009թ-ին Ռոտերդամի միջազգային կինոփառատոնում, կցուցադրվի Լուվրում: Ֆիլմը կներկայացնի աշխարհահռչակ իրանցի կինոռեժիսոր Աբբաս Քիառոսթամին, որի երկու ֆիլմերը ևս կցուցադրվեն նույն ծրագրի շրջանակներում:
Աբաս Քիառոսթամին Լուվրի պաշտոնական կայքում «Սահման»-ի մասին գրում է. «Հարություն Խաչատյանը կարողացել է շատ անսովոր ձևով կինո բերել նոր հերոսի: Ես այլևս ոչ մի տեղ նման բան չեմ տեսել: Քո առջև գոմեշ է, և նայելով նրան` հասկանում ես, որ նա էլ ունի գիտակցություն և զգացմունքներ: Այսօրվա համաշխարհային կինոն նկարում է պոռնիկների, մաքսանենգների, մարդասպանների` նրանց, ում դժվար է մարդ կոչել: Իսկ Խաչատրյանի ֆիլմում մենք տեսնում ենք մի գոմեշի, որն ավելի մարդկային է, քան թվարկածս արարածները: Ինչպե՞ս կարող էր նման ֆիլմը չտպավորվել և չփոխել իմ ներաշխարհը…»:
Հիշեցնենք նաև, որ Հարություն Խաչատրյանի «Սահման»-ը դեռևս միակ հայկական ֆիլմն է, որ արժանացել է շուրջ 15 մրցանակի, այդ թվում` գլխավոր մրցանակների Անթալիայի, Անապայի միջազգային կինոփառատոներում, Գորիցայում` Դարկո-Բրատինա հատուկ մրցանակի:
Կարդացեք նաև
«Սահման»-ը Լուվրի պաշտոնական կայքում` https://www.louvre.fr/frontiere-border-sahman