Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մայրացե’ք, աբորտներ մի’ արեք, որպեսզի քաղցկեղով չհիվանդանաք

Հոկտեմբեր 09,2012 15:01

Քաղցկեղը բուժելի է, եթե այն հայտնաբերվում է հիվանդության նախնական փուլում: Վաղ հայտնաբերման դեպքում 90-95 % երաշխիք կա, որ այն կվերանա: Այսօր «Հենարան» ակումբում վստահեցրեց «Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի» բժիշկ Անի Հակոբյանը: Նա կանանց կոչ արեց մայրանալ եւ աբորտներ չանել, որպեսզի քաղցկեղով հիվանդանալու ռիսկից խուսափել:

Բժիշկ Հակոբյանի խոսքերով, քաղցկեղն ունի հիվանդության 4 փուլ եւ եթե 3-րդ կամ 4-րդ փուլերում են մարդիկ դիմում բժշկի, բուժման հավանականությունը խիստ նվազում է: 2-րդ փուլում այն բուժելի է  50-55 %-ով: Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Բազիկյանի տվյալներով, այսօր ողջ աշխարհում քաղցկեղը մահացությամբ 2-րդ տեղն է զբաղեցնում սրտանոթային հիվանդություններից հետո: Հայաստանում տարեկան 8000 մարդ հիվանդանում է քաղցկեղով, նրանցից 70-ը երեխաներ են:

Գագիկ Բազիկյանը նաեւ հայտնեց, որ 1990-ականների համեմատությամբ քաղցկեղով հիվանդացողների թիվը 2 անգամ ավելացել է: Ըստ նրա՝ տարեկան 2-4 %-ով հիվանդությունն աճում է: Տղամարդկանց շրջանում տարածված է թոքերի եւ շագանակագեղձի քաղցկեղը:

Անի Հակոբյանը կանանց խորհուրդ տվեց պարտադիր տարին մեկ անգամ հետազոտվել: Հատկապես այն կանայք, որոնց հարազատներն ունեցել են քաղցկեղ: Բժշկուհու ներկայացմամբ, «Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում» վերջերս տեղադրվել է թվային մամոգրաֆիա, որն անվտանգ է եւ ամենաչնչին փոփոխությունն անգամ ցույց է տալիս: Թվային մամոգրաֆիան, ըստ բժշկի, շերտագրման եւ մամոգրաֆիայի համադրումն է: Այսօր կանանց մոտ ամենատարածվածը կրծքագեղձի, ձվարանների եւ արգանդի վզիկի քաղցկեղն է:

«Հոֆֆման-Լյա Ռոշ» հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Վարտա Բաբալյանի ներկայացմամբ, այսօր իրենց ընկերության մի շարք պրեպարատներ ի վիճակի են քաղցկեղն ի սպառ վերացնելու, եւ յուրաքանչյուր հիվանդին ցուցաբերվում է անհատական մոտեցում: Ըստ նրա, կառավարության որոշումից հետո, որը միտված էր դեղերի շուկան ազատականացնելուն եւ երրորդ երկրներից դեղեր ձեռք բերելուն, այս ընկերությանը նմանեցված, անհայտ ծագման դեղեր են լցվել մեր երկիր: Եվ ինչպես տիկին Վարտան է ասում, քաղաքացիներից բազմաթիվ բողոքներ են ստանում, որ իրենց պրեպարատները անհաջող են, մինչդեռ «Հոֆֆման-Լյա Ռոշ» հայաստանյան ներկայացուցչությունը կապ չունի այդ անհայտ ծագման դեղորայքի հետ եւ չգիտի, թե դրանք ինչ պայմաններում եւ որտեղից են եկել Հայաստան:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031