«Հոլիվուդ» լրատվականը գրում է, որ 2013թ. Օսկարի լավագույն օտարալեզու ֆիլմ անվանակարգում մոտ 70 ֆիլմ է պայքարում, այդ թվում՝ Հայաստանից ներկայացված «Եթե բոլորը» ֆիլմը:
Ֆիլմեր են ներկայացվել նաև Վրաստանից, Ուկրաինայից,Էստոնիայից, Լատվիայից, Ղրղըզստանից:
Օսկարի 85-րդ մրցանակաբաշխության հավակնորդները կհայտարարվեն հունվարի 10-ին: Լավագույն օտարալեզու ֆիլմ անվանակարգում կլինի հինգ հավակնորդ, որոնք փետրվարի 24-ին կմասնակցեն մրցանակաբաշխությանը:
Կարդացեք նաև
Անցած շաբաթ հայտնի դարձավ, որ արարողությունը վարելու է կատակերգու, գրող Սեթ ՄաքՖարլենը:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ