Մայրաքաղաքի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի եւ Աբովյանի քաղաքային մարզադաշտերում կայացան «ՀՀ վարչապետի գավաթ-2012» ֆուտբոլային մրցաշարի 4-րդ մրցափուլի չորս հանդիպումներ: Պաշտպանության նախարարության թիմը 11 անպատասխան գնդակ անցկացրեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի դարպասը, ոստիկանությունը 7:0 հաշվով առավելության հասավ մշակույթի նախարարության նկատմամբ, չոր հաշիվ` 3:0, գրանցվեց նաեւԿենտրոնական բանկ-ֆինանսների նախարարություն խաղում եւ միայն աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը համառ պայքարում կոտրեց կառավարության թիմի դիմադրությունը` հաղթելով 3:2 հաշվով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ