Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հրապարակել է հուլիս-սեպտեմբեր ամիսների այն պաշտոնյաների ցուցակները, որոնք խախտել են քաղաքացների տեղեկատվություն ստանալու իրավունքը:
1. Վիկտոր Մարտիրոսյան– «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի պետ:
2. Սոնա Ղարիբյան–Ֆինանսական վերահսկողության տեսչության պետ:
3. Կարեն Թամազյան–Լիցենզավորման գործակալության պետ:
Կարդացեք նաև
4. Կարեն Խտրյան–Իրավական ակտերի փորձաքննության գործակալության պետ:
5.Աբրամ Բախչագուլյան– Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ
6. Լիլյա Վարդգեսյան– Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոցի տնօրեն:
7. Իրա Հակոբյան– Խաչատուր Աբովյանի անվան թիվ 2 դպրոցի տնօրեն:
8. Անահիտ Վարդանյան– Լ. Շանթի անվան թիվ 4 դպրոցի տնօրեն:
Ուշադրության արժանի է այն, որ առաջին անգամ ԻԱԿ-ի «Սեւ ցուցակում» հայտնվում են նաեւ դպրոցի տնօրենների անունները:
«Առավոտ» օրաթերթ