Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչի է հասցրել քաղաքապետի սերը

Հոկտեմբեր 09,2012 13:40

«Առավոտը» ստացել է նամակ՝ կապված քաղաքապետի գործունեության մի դրվագի հետ: Տպագրում ենք այն առանց մեկնաբանության:

Երեւանի այգիների վարձակալները դժգոհ են քաղաքապետ Տարոն Մարգարյանի խտրական վերաբերմունքից: Դժգոհության ողջ մեղավորը քաղաքապետի սերն է Սիրահարների այգու հանդեպ: Իսկ սիրո արտահայտությունը շատ պրակտիկ է. մեր ունեցած տեղեկություններով, ամսական 3-4 մլն դրամ է հատկացվում քաղաքապետարանի բյուջեից այգու պահպանության համար, ինչը չի կարելի ասել մյուս այգիների մասին: Բնականաբար, հարց է ծագում՝ ինչու է քաղաքապետարանը այդքան գումար հատկացնում Սիրահարների այգուն: Մյուս այգիների վարձակալները կռահումներ են անում՝ միգուցե այն նախագահականի հարեւանությամբ է, դրա՞ համար, չէ՞ որ ամեն օր նախագահը կողքով անցնում է, եւ եթե բան է, մի օր փնթի լինի եւ անխնամ, կարող է կանգնել ու ասել՝ Տարոն ջան, չես տեսնում, որ սիրուն չի: Բացի այդ, Սիրահարների այգու տնօրենը հանրային պալատի նախագահ Վազգեն Մանուկյանի փեսան է՝ մասնագիտությամբ ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը, ով առավելապես հայտնի է Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի դեմ ցեխարձակումներով: Անշուշտ, դեմ չենք, որ քաղաքապետը կարեւորում է այգու պահպանությունը, բայց ինչու միայն այդ այգու: Գուցե ժամանակն է, որ քաղաքապետարանը մտածի նաեւ մյուս այգիների պահպանության մասին ու հատկացնի համապատասխան ֆինանսավորում: Այլապես ստացվում է, որ քաղաքապետն առանձնահատուկ բարյացակամ վերաբերմունք ունի Սարհատ Պետրոսյանի նկատմամբ, գուցե քննադատության սլաքը իրենից հեռացնելու համար:

Լ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031