Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Կցումներ մարզային հիվանդանոցներին

Հոկտեմբեր 09,2012 13:35

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը պաշտոնավարման սկզբից ի վեր իր գլխավոր խնդիրներից մեկը համարում է մարզերի համաչափ զարգացմանը հնարավորինս նպաստելը։ Մարզեր կատարած այցերի ընթացքում առկա խնդիրներին տեղում ծանոթանալով, նախարարը քայլեր է կատարում դրանց լուծումներ տալու նպատակով։

Թեև վերջին տարիներին մարզերում ժամանակակից, բարձրակարգ սարքավորումներով 12 հիվանդանոցներ են շարք մտել, սակայն առ այսօր հիվանդների հոսքը դեպի մայրաքաղաքային բուժհաստատություններ էականորեն չի նվազում։ Դրա հիմնական պատճառը մարզերում մասնագետների պակասն է։

Հայաստանի Հանրապետության մարզային բժշկական կազմակերպություններում չիրականացվող մասնագիտացված բժշկական օգնությունը բնակչությանը հասանելի դարձնելու, մարզերի բնակչությանը տեղերում ցուցաբերվող բժշկական օգնության որակը բարձրացնելու, բուժման շարունակականությունն ապահովելու նպատակով ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հրամանով Երևանում տեղակայված բժշկական կազմակերպությունները կցվել են մարզային բժշկական կենտրոններին։

Երևանի բուժհաստատություններում պատասխանատու նշանակված առաջատար մասնագետները կցված մարզային բժշկական կազմակերպությունների հետ կապահովեն 24-ժամյա կապ, իսկ բժիշկ-մասնագետներից կազմված խմբերը շաբաթը մեկ անգամ կայցելեն մարզեր:

Այս գործընթացում ընդգրկվել են նաև ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մասնագետները, ովքեր կաշխատեն մարզերի գլխավոր մասնագետների հետ, անհրաժեշտության դեպքում կմասնակցեն այցերին և մասնագիտական խորհրդատվություն կտրամադրեն։

Տեղեկացնենք նաև, որ ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հրամանով  դեռ օգոստոսի սկզբին Երևանում տեղակայված 3-րդ մակարդակի ծննդօգնության հիմնարկները նույն նպատակով  կցվել են մարզային ծննդօգնության հիմնարկներին։

Երևանի ծննդատների մասնագետները պարբերաբար այցելում  են մարզերի ծննդօգնության հիմնարկներ, տրամադրում խորհրդատվական և կազմակերպամեթոդական օգնություն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031