Լրահոս
Օրվա լրահոսը

«Գործարանները վաճառեին՝ Խնայդրամարկղի ավանդները տային»

Հոկտեմբեր 09,2012 13:31

Խորհրդային դրամարկղերում ի պահ տրված ավանդների վերադարձման հարցը մնում է ակտուալ: Այդ գումարները մենք վաստակել ենք ազնիվ աշխատանքի ու բազում զրկանքների գնով, որպեսզի ծերության տարիներին կարողանայինք հոգալ մեր կարիքները: Այդ մասին մենք բազմիցս բարձրաձայնել ենք ռադիո-հեռուստատեսությամբ, ինչպես նաեւ մամուլի էջերում: Սակայն անցել է ավելի քան 20 տարի սովետական կարգերի փլուզումից, բայց այդ հարցն այդպես էլ չի լուծվում:

Խնայդրամարկղերի մեր միլիարդավոր ռուբլիներով կառուցվել են բազմաթիվ գործարաններ, ֆաբրիկաներ, հյուրանոցներ, խանութներ եւ այլ կարեւոր օբյեկտներ, որոնք անխնա սեփականաշնորհեցին, ու ստացած գումարները մեզ անհայտ է, թե ուր գնացին: Թվում էր, թե սեփականաշնորհումից ստացած գումարների առնվազն 30%-ը պետք է որ հատկացնեին ավանդների վերադարձմանը, բայց՝ ոչ:

Արդեն մի քանի տարի է, ինչ պետական բյուջեից որոշ գումար են հատկացնում (տարին մեկ միլիարդ դրամ) ավանդների վերադարձման համար: Սկսեցին մասամբ վերադարձնել այն անձանց ավանդները, որոնք 2005-2008թթ. ընդգրկված են եղել «Փարոսում»: Սակայն այդ մոտեցումը սխալ է, քանի որ «Փարոսի» անդամները հիմնականում քիչ աշխատանքային ստաժ ունեցող, հետեւաբար ցածր կենսաթոշակ ստացող մարդիկ են, իսկ նրանցից ոմանք էլ նպաստառու են դարձել զարտուղի ճանապարհներով: Նրանք ստացան իրենց ավանդները, իսկ բազմաթիվ ազնիվ տարեց մանկավարժներ, արվեստագետներ, զինծառայողներ եւ այլ մասնագիտության տեր մարդիկ, որոնք համեմատաբար բարձր թոշակ են ստանում, զրկվել են իրենց ավանդները ստանալու իրավունքից: Դեռ 2008 թ. մենք առաջարկեցինք փոխել ավանդները վերադարձնելու ներկայիս կարգը եւ սահմանել տարիքային ցենզ ու յուրաքանչյուր տարի վերադարձնել նրանց ավանդները, որոնք 80-ն անց են, սակայն մեր այս առաջարկը հաշվի չառան:

ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՂՈՍՅԱՆ

Մի խումբ թոշակառուների անունից

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031