Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Հարությունյան. «Այն, որ Վարդան Օսկանյանի հարցը կհայտնվի ԵԽԽՎ ուշադրության կենտրոնում՝ միանշանակ է»

Հոկտեմբեր 09,2012 13:00

Այսօր ԵԽԽՎ պատվիրակության անդամներն այսօր ԱԺ-ում հրավիրած ասուլիսում ներկայացրեցին, թե ինչ հարցեր են քննարկվել այնտեղ ու ինչ արձագանքներ են ստացել: Պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը քաղբանտարկյալների սահմանման հարցի քվեարկությունից հետո եւս մեկ անգամ համոզվել է, որ ԵԽԽՎ-ն արժեքների կազմակերպությունից դարձել է շահերի կազմակերպություն. «Դա ակնհայտ դարձավ ընդամենը մեկ պատճառով, որ այն հավաքեց 89 կողմ եւ 89 դեմ ձայներ»:

Պատգամավորները նաեւ նշեցին, որ հատկապես թեժ քննարկում է ծավալվել ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի զեկույցի շուրջ, որտեղ անդրադարձ է եղել հետճգնաժամային խնդիրներին, ճգնաժամի պատճառներին եւ մի շարք այլ խնդիրներին:

ԵԽԽՎ-ում պատվիրակության երկու անդամներ՝ Վահե Հովհաննիսյանը եւ Նաիրա Զոհրաբյանը հայտարարել են, որ իրենց անդամությունը պատրաստ են պարոն Օսկանյանին զիջելու՝ հաշվի առնելով, որ նա ավելի պաշտպանված կլինի: Լրագրողների խնդրանքով մեկնաբանելով այս հայտարարությունը՝ Դավիթ Հարությունյանն ասաց. «Սա իրենց քաղաքական ուժի իրավունքն է: Որոշել են՝ թող անեն: Սա իրենց գործն է: Սա այն հարցն է, որը պետք է բաց քննարկվի. ով է մեղավոր՝ դա կլինի իրավապահ մամինները, դա կլինի պարոն Օսկանյանը: Ես չեմ կարծում, որ պարոն Օսկանյանը կգնա այդ քայլին, որովհետեւ նա քաղաքական գործիչ է եւ նրա համար ավելի կարեւոր են, կարծում եմ, քաղաքական քայլերը, քան ինչ-որ պաշտպանությունը»: Այնուամենայնիվ, Դավիթ Հարությունյանն ասաց, թե այն, որ Վարդան Օսկանյանի հարցը լինելու է ԵԽԽՎ ուշադրության կենտրոնում՝ միանշանակ է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031