Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հախվերդյան. «Ինչքան շատ միասեռականները լինեն, այնքան աղջիկները մեզ շատ կհասնեն»

Հոկտեմբեր 09,2012 12:42

Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում հոկտեմբերի 15-16-ին նախատեսված Սերբիայում միասեռականների իրավունքների խնդիրը ներկայացնող սերբական «Parada» ֆիլմի ցուցադրությանը երգահան Ռուբեն Հախվերդյանը հումորով է վերաբերում: «Զվարճանում եմ, որովհետեւ ինչքան շատ միասեռականները լինեն, անքան աղջիկները մեզ շատ կհասնեն: Բայց եթե ավելի լուրջ, գարշանք եմ զգում այդ ամենից: Ուզում են մեզ սարքել իրենց նման»,- Aravot.am-ին ասաց պարոն Հախվերդյանը:

Ըստ նրա, Հայաստանում համասեռամոլների քարոզչություն է սկսվել , ինչը աշխարհում տեղի ունեցող գլոբալիզացիայի արդյունք է. «Ուղտին ասում են, մեջքդ ծուռ է , ասում է որտեղս է դուզ, որ էդ դուզ լինի: Գլխիվայր պետություն է, ոտքերը ղեկավարում են գլխին, հետույքը դարձել է ուղեղ: Մարմնի անդամներն իրենց տեղերը փոխել են: Եվ մենակ հարցը դա չէ, նաեւ էկոլոգիական խնդիրներ կան: Բեսպրեդել է գնում, որի անունը կոչվում է գլոբալիզացիա, որին պետք է, անշուշտ, ինչ-որ ձեւով դիմագրավել, բայց չգիտեմ ինչ ձեւով»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031