Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրիկյան. «Օսկանյանը հավասարվել է ինձ»

Հոկտեմբեր 09,2012 12:26

«Իսկ ի՞նչ է պատահել, ընդամենը Վարդան Օսկանյանը միացել է այն երեք միլիոն ՀՀ քաղաքացիներին, ովքեր անձեռնմխելիություն չունեն, օրինակ, հավասարվել է ինձ: Եթե ես ցանկացած պահի որեւէ շարքային ոստիկանի քմահաճույքով կարող եմ կալանավորվել, Օսկանյանը հավասարվել է ինձ: Իսկ այն խոսքերը, թե` «տաս տարվա նախարա՛ր» եւ այլն… հիշեցնեմ, որ օրենքի առաջ բոլորը հավասար են: Րաֆֆի Հովհաննիսյանն էլ ԱԳ նախարար էր, սակայն տարիներ շարունակ չէին տալիս ՀՀ քաղաքացիություն: Նույն կերպ, երբ Օսկանյանի կառավարությունը հետապնդում էր Արզումանյանին, նա էլ էր նախարար»,- այսպես «Պոստ Սկրիպտում» ակումբում արձագանքեց Ազգային ինքնորոշում միավորման նախագահ Պարույր Հայրիկյանը` ի պատասխան լրագրողների հարցի, թե ինչպես է վերաբերվում Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելուն:

ԱԻՄ նախագահը չէր կարծում, որ իշխանությունները Օսկանյանի նախագահ առաջադրվելուց այնքան են վախենում, որ նրա հանդեպ հետապնդում են իրականացնում: Սակայն մի վերապահում ուներ.«Բայց եթե Օսկանյանը կալանավորվի, կհամարեմ ահազանգ, որովհետեւ նա չի թաքնվում, քննությունից չի խուսափում, չի խոչընդոտում քննությանը»:

Ընդհանրապես պարոն Հայրիկյանը հայտարարեց, որ դեմ է նախնական կալանքին.«Եթե վերջնականապես որոշեմ առաջադրվել ու դառնալ ձեր նախագահը, մեր նախագահը, ապա Հայաստանը կդարձնեմ նվազագույն չափով նախնական կալանք կիրառող երկիր, որովհետեւ կա անմեղության կանխավարկած: Մինչեւ դատարանի վճիռը բոլորն անմեղ են: Մենք բոլշեւիկյան ժառանգության կրողն ենք, այն ժամանակ կար ոչ թե անմեղության, այլ` մեղավորության կանխավարկած, երբ բոլորը մեղավոր էին, մնում էր ապացուցել դա»:

Ըստ Հայրիկյանի` Օսկանյանը նոր է դարձել քաղաքական գործիչ, մինչ այդ պաշտոնի բերումով առնչվում էր քաղաքականությանը եւ որեւէ քաղաքական նեդրում չի ունեցել մեր երկրի կյանքում: Ավելին, Պ. Հայրիկյանն ասաց, որ Օսկանյանին ճանաչում է այն ժամանակներից, երբ ոչ ոք նրա անունը չէր լսել. «Ես Օսկանյանին ճանաչում եմ որպես լրագրող, որ ինձնից հարցազրույց էր վերցնում ԱՄՆ-ում, եւ ինքն ինձ համար այն կերպարը չէ, որ կարող է նախագահ դառնալ, որովհետեւ հայ ժողովորդի համար կարեւոր շրջանում նա սպասողական դիրք էր ընդունել, եւ չմիացավ իմ պայքարին»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031