Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրողի անմեղությունը ճանաչվեց, դատախազի որդին պատժվեց

Հոկտեմբեր 09,2012 12:16

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը (լուսանկարում) հրապարակեց «Ռեգնում» լրատվական գործակալության երեւանյան գրասենյակի պատասխանատու Ռոբերտ Գրդզելյանի եւ Կոտայքի մարզի դատախազ Մեսրոպ Մանրիկյանի որդու՝ Ալբերտ Մանրիկյանի դեմ հարուցված քրեական գործով դատավճիռը: Դատարանը ճանաչեց Ռուբեն Գրդզելյանի անմեղությունը՝ հանցակազմի բացակայության հիմքով, իսկ Ալբերտ Մանրիկյանին մեղավոր ճանաչեց Քրօրի 117 հոդվածով (դիտավորությամբ թեթեւ մարմնական վնասվածք հասցնելը)՝ նրան դատապարտելով նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի՝ 50 հազար դրամի չափով տուգանքի: Միեւնույն ժամանակ Մնացական Մարտիրոսյանը դիմեց մեր գործընկերոջը՝ ասելով, որ նա արդարացումից հետո կարող է  փոխհատուցում ստանալու համար դիմել դատարան: Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի 12-ին վեճ էր տեղի ունեցել Մեսրոպ Մանրիկյանի եւ Ռուբեն Գրդզելյանի միջեւ, որն ավարտվել էր փոխադարձ մարմնական վնասվածքներ հասցնելով:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031