«Սերժ Սարգսյանը պետք է ոչ թե ձեռքը խփի սեղանին ու հարց լուծի, այլ մի քանիսի գլուխը ջարդի», հայտարարել է «Հանրապետություն» կուսակցության անդամ Սուրեն Աբրահամյանը։
«ՉԻ» – Այ սա կոչվում է կառուցողական ընդդիմություն։ Փաստորեն, Սուրեն Աբրահամյանը Սերժ Սարգսյանին մեղադրում է ոչ թե կոռումպացված համակարգը ղեկավարելու մեջ, այլ ընդամենը այն բանի համար, որ չափազանց մեղմ մեթոդներով է պայքարում կոռուպցիայի դեմ։ Այսինքն՝ «Հանրապետության» ներկայացուցիչն այն կարծիքին է, որ Սերժ Սարգսյանը կոռուպցիայի հետ հեչ կապ չունի, պարզապես մի քիչ «փափուկ» մարդ է։
Ինչ վերաբերում է «մի քանիսի գլուխը ջարդելուն», ապա հիշեցնենք, որ իր այսօրվա դիրքին հասնելու համար Սերժ Սարգսյանը 2008թ. մարտի 1-ին արդեն մի քանի հարյուր հոգու «գլուխը ջարդել է»։ Ընդ որում՝ հիմա էլ է նույն գործով զբաղված: Պարզապես զարմանալի զուգադիպությամբ փորձում է «ջարդել» միայն նրանց գլուխները, ովքեր վտանգում են իր միանձնյա իշխանությունը։ Ըստ երեկույթին այդ գործընթացը նաեւ կողքից «բրա՛վո» կանչողների կարիք ունի:
Կարդացեք նաև
«Չորրորդ ինքնիշխանություն»