«Ա1+» ը զրուցեց «Հանրապետություն»կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանի հետ:
-Պարոն Սարգսյան, «Հանրապետություն» կուսակցությունը ե՞րբ կսկսի ակտիվ գործունեությունը, ինչո՞վ է զբաղված այսօր կուսակցությունը:
-Տարածքային կառույցների հետ ենք հանդիպում: Մինչեւ Միացյալ Նահանգներ մեկնելը ես այցելել եմ մեր Եղվարդի կառույց, հանդիպել եմ ակտիվի հետ, շատ գոհ եմ այդ հանդիպումից: Այս շփումների ընթացքում պարզվեց նաեւ, որ հասարակությունը սպասելիք ունի, եւ համապատասխան իրավիճակներում բողոքական զանգվածը գտնելու է իրական ընդդիմադիր գործչին, եւ այնպես, ինչպես 2003-ին, 2008-ին’ կանգնելու է նրա կողքին: Հանդիպումները շարունակելու ենք. առաջիկա ուրբաթ օրը ունենք հանդիպում մեր’ Արարատի ակտիվիստների հետ, այդ հանդիպումների շարքը շարունակվելու է մինչեւ դեկտեմբեր ամիսը: Դեկտեմբերի վերջին տեղի կունենա համագումարը, որտեղ մենք մեր դիրքորոշումները կարտահայտենք թե առաջիկա նախագահական ընտրությունների, թե առաջիկա զարգացումների, թե մեր պլանների մասին:
Կարդացեք նաև
– Շատ երկար ժամանակ կուսակցությունը համագումար չի արել, պատճառը ո՞րն է:
-Դժբախտաբար այո, բազմաթիվ անգամներ նախատեսել ենք համագումար անել, սակայն քաղաքականզարգացումները գնացել են այնպես, որ քաղաքական առումով տվյալ պահին նպատակահար չի եղել համագումար անելը: Հիմա գտնում ենք, որ թե «Կուսակցությունների մասին» օրենքի պահանջով, թե քաղաքական առումով նպատակահարմար է համագումար հրավիրել: Ինչ վերաբերում է քաղաքական խորհրդին, ապա ամեն երկուշաբթի եւ հինգշաբթի խորհուրդը հավաքվում է, տեղի են ունենում նիստեր,մենք լուրջ քաղաքական ուժ ենք քաղաքական դաշտում, ասելիք ունենք, անելիք ունենք, ու այս երկրում շատ անելիք կա: Մենք հակված ենք հասարակական ակտիվությունը բարձրացնելու, որովհետեւ փոփոխություն ենք ուզում:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ