Հոկտեմբերի 8-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Իջևան ճանապարհի 69-րդ կմ-ին բախվել է խոշոր եղջերավոր անասունի և դուրս գալով հանդիպակաց երթևեկելի գոտի` բախվել «Մերսեդես C-180» մակնիշի ավտոմեքենայի:
Բախման հետևանքով «ՎԱԶ-21214»-ի սրահում գտնվող` 1950 թ. ծնված Ոսկան Ավետիսյանը և 1977 թ. ծնված Արթուր Մելքոնյանը, տեղում մահացել են, իսկ «Մերսեդես C-180»-ի վարորդը և 2 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Դեպքից անմիջապես հետո «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենա է բախվել ճանապարհին ընկած խոշոր եղջերավոր անասունին, ինչի հետևանքով մեքենային պատճառվել է նյութական վնաս:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ ոստիկանություն