Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեան Զուրաբյանը «ՉԻ» հետ զրույցում անդրադառնալով այն լուրերին, թե սպասվող նախագահական ընտրություններում Կոնգրեսի առաջնորդը չի առաջադրվելու, իսկ առաջադրվողների թվում է լինելու Ռոբերտ Քոչարյանը՝ կոչ արեց հասարակությանը չենթարկվել այն բոլոր սադրանքներին, «որոնցով այսօր լեցուն են միշիկական պրոպագանդայի ազդեցության տակ գտնվող ԶԼՄ-ները»։ «Նախ՝ մենք ամեն ինչ կանենք, որ Քոչարյանր չառաջադրվի։ Մենք պարզ բացատրում ենք, որ Քոչարյանը առաջադրման դեպքում ստիպված կլինի պատերազմ վարել երկու ֆրոնտով՝ ե՛ւ իշխանությունների, ե՛ւ ընդդիմության դեմ։ Մենք չենք լռելու ոչ մարտի մեկի մասին, ոչ նրա դիզած 4 միլիարդների մասին, ոչ այն մասին, որ այս ամբողջ քրեաօլիգարխիկ համակարգի ճարտարապետը հենց ինքն է։ Կարծում եմ՝ հենց այս հանգամանքն է թույլ տալիս մեզ նշել, ինչպես նախագահ Տեր-Պետրոսյանն էր հայտարարել, որ Ռոբերտ Քոչարյանը որեւէ շանս չունի եւ իրեն կարելի է համարել մարած քարտ, որին աջակցելը միայն վնասակար կլինի ցանկացած ուժի համար»,- նշեց Զուրաբյանը։
«Չորրորդ ինքնիշխանություն»