Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայկական ընտրազանգվածը ժամանակ առ ժամանակ «քաղաքական սիրուհի» փոխելու բնավորություն ունի

Հոկտեմբեր 09,2012 11:53

Եվ այսպես, ի՞նչն էր Լևոն Տեր-Պետրոսյանի գահավիժման պատճառը։ Նախ նշենք, որ հայկական ընտրազանգվածը ժամանակ առ ժամանակ «քաղաքական սիրուհի» փոխելու բնավորություն ունի, և եթե առաջնորդը պարտվում է ու կորցնում պայքարի ցանկությունը և ունակությունը, ապա

այդ ընտրազանգվածը հրաժարվում է նրանից և սպասում նոր աոաջնորդի ի հայտ գալուն։ Այդպես է եղել 1996-ին, 1998-ին, 2003-ին 2008-ին, և այս

գործընթացը շարունակվում է նաև մեր օրերում։ Սա, իհարկե, օբյեկտիվ պատճառներից է։

Սակայն Լևոն Տեր-Պետրոսյանի պարագայում առկա են նաև բազմաթիվ սուբյեկտիվ պատճառներ և գործած սխալներ։ Այդ սխալներից առաջինը, թերևս, իշխանության հետ անհեռանկարային երկխոսության ծավալումն էր, ինչի արդյունքում առաջին նախագահը կորցրեց իր հետևորդների զգալի մասը։ Ցայսօր էլ անհասկանալի են ՀԱԿ-ի առաջնորդի քայլերը, ի՞նչ է նշանակում երկխոսություն սկսել իշխանության հետ՝ միևնույն ժամանակ պահանջ դնելով հանձնել իշխանությունը։ Ո՞ր երկրի իշխանությունը կգնա նման քայլի, ո՞ր միամիտ գործիչը կհանձնի իշխանությունը, երբ դրա համար առանձնապես լուրջ պատճառներ չկան։ Երկրորդ կարևորագույն սխալը, որ գործեց առաջին նախագահը, ԲՀԿ-ի հետ «գործ բռնելն էր», ինչի պատճառով ՀԱԿ-ից հեռացավ առանց այդ էլ սակավաթիվ նվիրյալների զգալի հատվածը։

Պատկերացնենք մի իրավիճակ, երբ 2008-ի նախագահական ընտրություններից հետո Լևոն Տեր-Պետրոսյանը շարունակեր քաղաքականությամբ զբաղվել արմատական ընդդիմության ոճով։ Եթե Տեր-Պետրոսյանը չնահանջեր իր դիրքերից, ապա 2012-ի մայիսյան խորհրդարանական ընտրությունների արդյունքում ՀԱԿ-ը կունենար ոչ թե 7 տոկոս ձայն, այլ կլիներ ԲՀԿ-ի կարգավիճակում, քանզի խորքային ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ խորհրդարանական ընտրությունների օրը ԲՀԿ-ին ձայն տվողների մեծամասնությունը ՀԱԿ նախկին ընտրազանգվածն էր, որը հիասթափված էր Լևոն Տեր-Պետրոսյանից և սփոփվեց ծառուկյանաօսկանյանական դեմագոգիայով։

Ինչևէ, գահավիժած Լևոն Տեր-Պետրոսյանը 2013-ի փետրվարին ստիպված կլինի ականատես լինելու մի իրավիճակի, երբ ընդդիմությանը միավորած ԲՀԿ թեկնածուն պարտվում է Սերժ Սարգսյանին և գնում տուն հանգստանալու, քանզի ԲՀԿ-ն, ի տարբերություն ՀԱԿ-ի, չունի արմատական ընդդիմության դերակատարում ստանձնելու այն ներուժը, որը ստանձնել էր Տեր-Պետրոսյանի թիմը սկսած 2007-ի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներից։ Այժմ առաջին նախագահին մնում է հետևել, թե ինչպես են իր իսկ համախմբած մարդիկ միմյանց կոկորդ կրծում և փորձում իրենց տաք տեղը գտնել այլ կուսակցությունների գերիշխանության ներքո։

Ալբերտ ՊՈՂՈՍՅԱՆ

«Իրատես de facto»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031