Լրահոս
Օրվա լրահոսը

Իր նախագահական նկրտումների մասին Օսկանյանն առաջին անգամ բացեիբաց հայտարարեց հենց իրեն մեղադրանք առաջադրելու օրը

Հոկտեմբեր 09,2012 11:27

Վարդան Օսկանյանը, որին երեկ ԱԱԾ քննչական վարչությունը արդեն պաշտոնապես փողերի լվացման մեղադրանք առաջադրեց, հարցազրույց է տվել սեփական «ՍիվիլՆեթ» կայքին եւ հայտարարել, թե առաջիկա նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն պետք է ունենա սեփական թեկնածու։ «Հաշվի առնելով, որ ԲՀԿ-ն այսօր Հայաստանում ծանրակշիռ եւ մեծ հեղինակություն ունեցող կուսակցություն է, եւ ժողովուրդը նրանից մեծ ակնկալիքներ ունի, ես կարծում եմ, որ նա, միանշանակ, նախագահական ընտրություններին պետք է մասնակ֊ցի սեփական թեկնածուով։ Բնական է, որ առաջին հերթին այդ թեկնածուն պետք է լինի կուսակցության առաջնորդը՝ Գւսգիկ Ծառուկյանը։ Սակայն եթե պարոն Ծառուկյանը չուզենա իր թեկնածությունը դնել, եւ կուսակցությունը կանգնի իմ թեկնածության վրա, ես պատրաստ եմ ինձ վրա վերցնել այդ պատասխանատվությունը»,- ասել է Օսկանյանը։ ւշագրավ է, որ իր նախագահական նկրտումների մասին Օսկանյանն առաջին անգամ բացեիբաց հայտարարեց հենց իրեն մեղադրանք առաջադրելու օրը՝ այդպիսով, փաստորեն, էլ ավելի թեժացնելով այս գործընթացի ԲՀԿ բառապաշարով ասած՝ «քաղաքական կոմպոնենտը»։

Հարցն այն է, սակայն, թե արդյոք այդ հայտարարությունը եւս արել է ԲՀԿ առաջնորդ Ծառուկյանի հետ համաձայնեցնելով, թե հերթական անգամ առաջ է ընկել ԲՀԿ-ից՝ իր հայտարարություններով ծանր կացության մեջ դնելով հարազատ կուսակցությանը։

Հիշենք, որ դեռ ԲՀԿ-ի մարտին կայացած համագումարից սկսած՝ Օսկանյանը մշտապես հանդես է եկել այնպիսի հայտարարություններով, որոնցով այսպես թե այնպես ԲՀԿ-ին դրել է անհարմար վիճակի մեջ։ Սակայն միեւնույն ժամանակ նաեւ այնպես է արել, որ կուսակցությունն ուզած- չուզած՝ ստիպված է եղել գոնե մասամբ հետեւել իր նախանշած լուծումներին։ Այդպես եղավ նաեւ ԲՀԿ-ի՝ կոալիցիա չմտնելու հարցում, երբ Օսկանյանը, դարձյալ առաջ ընկնելով Ծառուկյանից, շտապեց իր սեփական լրատվամիջոցով հայտարարել, թե ԲՀԿ-ն չպետք է մտնի կոալիցիա։

Տեւական ժամանակ նրա բոլոր հայտարարություններին ԲՀԿ-ն արձագանքում էր՝ «դա Օսկանյանի անձնական տեսակետն է» անփոփոխ ձեւակերպմամբ։ Անգամ փողերի լվացման գործի ի հայտ գալուց հետո ԲՀԿ-ականները չորս ամիս շարունակ լռում էին։ Եվ միայն ԱԺ¬ում ԲՀԿ երկրորդ համարին անձեռնմխելիությունից զրկելու հարցը բարձրացվելուց հետո կուսակցության ղեկավարությունը, այն էլ՝ ի դեմս ընդամենը խմբակցության քարտուղարի, ստիպված եղավ քաղաքական հայտարարություն անել, քանզի հակառակն անելն արդեն ուղղակի կհարվածեր ԲՀԿ վարկին։ Եվ երկարատեւ բացակայությունից հետո Հայաստան վերադարձած ու Սերժ Սարգսյանի հետ գեներալ Սեյրան Սարոյանի որդու հարսանիքին մասնակցած Գագիկ Ծառուկյանի երեկվա արձագանքն էլ, թե ամեն բան արվում է իր գիտությամբ, գալիս է եւս մեկ անգամ հաստատելու, որ ԲՀԿ-ն ժողովրդի լեզվով ասած՝ «նամուսի խաթեր» է պաշտպանում Օսկանյանին։ Այս առումով միանգամայն օրինաչափ է Օսկանյանի՝ վերը նշված հայտարարությանը հետեւած ԲՀԿ խոսնակի արձագանքը. «Նախագահական ընտրությունների հետ կապված՝ կուսակցությունը նոր ասելիք չունի»։

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031