Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Ավագյանը հիշեցնում է. «Ծառուկյանը չի կիսում Օսկանյանի կարծիքը»

Հոկտեմբեր 09,2012 11:19

ԱԺ պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է վերջին օրերին Վարդան Օսկանյանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին, ԲՀԿ արձագանքին և զուգահեռներ անցկացրել անցյալում հնչեցված հայտարարություների միջև:

Պարոն Ավագյանն իր գրառման մեջ հետադարձ հայացք նետելով իրադարձությունների դասավորությանը, հիշեցնում է դեռ ապրիլին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հնչեցրած կարծիքը. «Ծառուկյանը չի կիսում Օսկանյանի կարծիքը. պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ վերջին օրերին ԲՀԿ համամասնական ցուցակի 2-րդ հորիզոնականը զբաղեցնող Վարդան Օսկանյանը քննադատության է ենթարկում իշխանության տարբեր ոլորտները. կիսո՞ւմ է ինքը այդ կարծիքը, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ասաց, որ դա Օսկանյանի անձնական կարծիքն է եւ ինքն այդքան էլ համամիտ չէ: ԱՊՐԻԼ 20, 2012 15:27»:

Կ. Ավագյանը գնահատում է ներկայիս իրավիճակն ու երեկ տեղի ունեցած զարգացումները, հատկապես Civilnet.am-ին Վ. Օսկանյանի տված հարցազրույցում հնչեցված այն կարծիքը, թե ԲՀԿ-ն պետք է սեփական թեկնածուով հանդես գա նախագահական ընտրություններին և այն պետք է լինի Գ. Ծառուկյանը, բայց ինքն էլ է պատրաստ ու Վ. Օսկանյանի հետևյալ նախազգուշացումը. «Նախ, կուսակցությունն այս հարցի վերաբերյալ դեռ պաշտոնական որոշում չի ընդունել: Այնպես որ, այն, ինչ ասելու եմ՝ իմ անձնական կարծիքն է»: Իսկ Կ. Ավագյանը գրառումը եզրափակում է այսպես. «Ամիսներ անց Օսկանյանի անձնական կարծիքը դեռ խիստ անձնական է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031