Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նախագահական ընտրությունների պաշտոնական մեկնարկին մնացել է երկու ամիս

Հոկտեմբեր 09,2012 11:11

Ըստ ՀՀ ընտրական օրենսգրքի, քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 70 օր առաջ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը հանդես է գալիս նախագահական ընտրությունների օրվա մասին հաղորդագրությամբ։

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը մեր հարցին, թե հնարավո՞ր է՝ ինքը նախագահական ընտրությունների օրվա մասին շուտ հայտարարի, թե՞ սպասելու է եւ օրենքով նախատեսված ժամկետի վերջին օրն է դա անելու (դեկտեմբերի 10-ին), պատասխանեց, որ նախապատրաստական աշխատանքները կիրականացնեն, եւ երբ պահը կգա՝ կհայտարարեն։ Այսինքն, ԿԸՀ նախագահ Մուկուչյանը դեռ չի որոշել՝ երբ է հայտարարելու նախագահական ընտրությունների օրը։

Սակայն, ՀՀ Սահմանադրության համաձայն, նախագահի ընտրություններն անցկացվում են գործող նախագահի լիազորությունների ավարտից հիսուն օր առաջ։ Սերժ Սարգսյանը նախագահի պաշտոնը ստանձնել է 2008-ի ապրիլի 9-ին, հետեւաբար նրա լիազորություններն ավարտվում են հենց այդ օրը (ՀՀ Սահմանադրությամբ է այդպես նախատեսված): Այսինքն, ստացվում է, որ նախագահական ընտրությունները պետք է տեղի ունենան 2013 թվականի փետրվարի 18-ին։ Ի դեպ, փետրվարի 18-ը երկուշաբթի է, ուստի, ըստ Ընտրական օրենսգրքի, այդ օրը պետք է հայտարարվի ոչ աշխատանքային։

Փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների թեկնածուների առաջադրումը պետք է տեղի ունենա դեկտեմբերի 25-ից հունվարի 3-ը ներառյալ (ոչ շուտ, քան քվեարկության օրվանից 55 եւ ոչ ուշ, քան 45 օր առաջ- Ընտրական օրենսգրքի 97-րդ հոդվածի 1-ին կետ): Նախագահի թեկնածուների գրանցումը պետք է տեղի ունենա հունվարի 4-ից 13-ը ներառյալ (ոչ շուտ, քան քվեարկության օրվանից 45 եւ ոչ ուշ, քան 35 օր առաջ– Ընտրական օրենսգրքի 97-րդ հոդվածի 2-րդ կետ): Ըստ այդմ, ստացվում է նաեւ, որ Հայաստանի նախագահական ընտրությունների քարոզարշավը պաշտոնապես կմեկնարկի հունվարի 20-ին (թեկնածուների գրանցման ժամկետի ավարտից հետո 7-րդ

օրը– Ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին կետ):

Ի դեպ, չնայած ՀՀ ընտրական օրենսգրքով քարոզարշավի ժամկետը նախատեսված է, բայց ԸՕ-ի նույն 18-րդ հոդվածի 1-ին կետը նաեւ սահմանում է. «Նախընտրական քարոզչության ժամանակահատվածի սահմանված լինելը չի սահմանափակում սույն օրենսգրքով չարգելված այլ ժամանակահատվածում քարոզչության իրականացումը»։ Ասել է թե՝ եթե որեւէ քաղաքական գործիչ ամիսներ առաջ կամ մեկ տարի առաջ որոշում է, որ նախագահի թեկնածու է առաջադրվելու, ապա նա նույն պահից էլ կարող է սկսել քարոզչություն ծավալել։

Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031