Լրահոս
Օրվա լրահոսը

Թանկացել են սննդամթերքի, հագուստեղենի եւ կոշկեղենի գները

Հոկտեմբեր 09,2012 10:53

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության երեկ հրապարակած գնաճի մասին զեկույցի համաձայն, այս տարվա սեպտեմբերին՝ անցած տարվա սեպտեմբերի համեմատ բրինձը թանկացել է 14 տոկոսով, ոսպը՝ 20 տոկոսով, սիսեռը՝ 27 տոկոսով, ոլոոը՝ 18 տոկոսով, ալյուրը՝ 15 տոկոսով, խոզի միսը՝ 10 տոկոսով, հավի բուդը՝ 16.5 տոկոսով, մարգարինը՝ 16 տոկոսով, յուղը՝ 10.5 տոկոսով, շաքարավազը՝ 17 տոկոսով, կոնֆետեղենը՝ 7.2 տոկոսով եւ այսպես շարունակ։ Ձգալի բարձրացել են հագուստեղենի եւ կոշկեղենի գները։ Զեկույցից պարզ է դառնում, որ ՀՀ-ում արձանագրված համեմատաբար ցածր գնաճը՝ մոտ 2.5 տոկոս, պայմանավորված է բացառապես գյուղմթերթների գներով, որոնք առատ բերքի շնորհիվ՝ անցած տարվա համեմատ զգալիորեն ցածր են։ Խոսքը, մասնավորապես, կարտոֆիլի, մրգերի եւ բանջարեղենի մասին է։ Էժան գյուղմթերքների սեզոնը շուտով կավարտվի, եւ գնաճի մակարդակը կվերադառնա իր «ավանդական»՝ բարձր մակարդակին։

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031