Լրահոս
Օրվա լրահոսը

Լավանդայի Արայիկը կուսակցություն է հիմնում

Հոկտեմբեր 09,2012 10:47

Դեռ ամիսներ առաջ ՕԵԿ-ական գործարար Արայիկ Հայրապետյանը՝ Լավանդայի Արայիկը, հայտարարել էր, որ առաջիկայում ուշագրավ հայտարարություն է անելու՝ այդպես էլ չհստակեցնելով, թե ինչի մասին է խոսքը։ Դրանից հետո մամուլը պարբերաբար գրեց, որ նա դուրս է գալու ՕԵԿ-ից, եւ հայտարարությունն էլ այդ մասին է լինելու։ Օրերս էլ տեղեկություններ են տարածվել, թե Հայրապետյանը վաճառում է ունեցվածքը։ Ինքն էլ հաստատել է, որ վաճառքի է հանել Ծաղկաձորի իր քոթեջները։ Արայիկ Հայրապետյանից փորձեցինք պարզել, թե արդյո՞ք սա վկայում է, որ նա քաղաքականությունից դուրս է գալիս եւ իրեն նվիրելու է բացառապես բիզնեսին, թե՞ ինքն էլ է պատրաստվում լքել Հայաստանը։ Սակայն Լավանդան հանդես եկավ ուշագրավ հայտարարությամբ, որը հակառակի մասին է խոսում։

– Նախ ասեմ, որ բացարձակապես չեմ պատրաստվում լքել ոչ քաղաքականությունը, ոչ էլ երկիրը։ Ես միշտ հայտարարել եմ, որ վերջին լույսը ես եմ անջատելու, իմ հայրենիքն Է, ես մինչեւ վերջ պիտի մնամ։ Ես չգիտեմ էդ վաճառքն ինչի է մեծ աժիոտաժ առաջացրել, բիզնեսմեն եմ, եւ դա իմ ամենօրյա աշխատանքն է՝ կառուցել, վաճառել, նորը կառուցել եւ այլն։ Չի կարելի ասել, որ ես դուրս եմ գալիս քաղաքականությունից, այլ կարելի է ասել՝ ես ժամանակավորապես ավելի պասիվացնում եմ իմ աշխատանքներն այստեղ, որովհետեւ ես նոր բան եմ նախաձեռնում, որի մասին առաջին անգամ հիմա պիտի հայտարարեմ։ Ես ցանկանում եմ, ուզում եմ ստեղծեմ կուսակցություն, որը կլինի գործարարների կուսակցություն։ Առայժմ ձեւավորվում է նախաձեռնողների խումբը, պետք ա լինեն միայն գործարարներ այդ կուսակցության մեջ, ինքը պետք է լինի անկախ, տարբեր կալիբրի գործարարներ կընդգրկվեն՝ փոքր, միջին, մեծ։ Բացառապես չեն լինի օլիգարխներ։

– Պարոն Հայրապետյան. բայց հենց Դուք էիք ամիսներ առաջ հայտարարել, որ գործարարը չպետք է քաղաքականությամբ զբաղվի, հիմա ինչո՞ւ եք մտքափոխվել։ Բացի դրանից, Սահմանադրության նորմն է արգելում, որ գործարարը քաղաքականությամբ զբաղվի։

Ուրեմն ես չեմ մտքափոխվել։ Ես կարծում եմ՝ քանի որ մենք ունենք առօրյա խնդիրներ, պետք է գործարարը ծանոթ լինի օրենսդրական բոլոր խնդիրներին, որ կարողանա պաշտպանի իր շահերը։ Իր շահերն ասվածը իր աշխատողների շահերն են, որն արդեն ժողովուրդն է։ Ես էն կարծիքին չեմ ու չեմ հավատում, որ գործարարն առավոտ շուտ դառնում է պատգամավոր, իրա ամբողջ կյանքի ստեղծածը մոռանում է ու ասում, որ այլեւս չի զբաղվում բիզնեսով։ Ուրիշ բան, որ գործարարն ուղիղ գծով իրավունք չունի աշխատելու որպես տնօրեն եւ զուգահեռ պատգամավորի գործ անի։ Մարդը չի կարողմի օր պատգամավորական լիազորությունները պետք է ավարտվեն, եւ ինքը նորից հետ վերադառնա եւ չի կարող կտրվի։ Դրա համար ուզում եմ ստեղծել միջին, մեծ, մանր բիզնեսմենների կուսակցություն, անունը դեռ չեմ որոշել, նախաձեռնող խումբը կորոշի, եւ մենք կլինենք անկախ:

– Իսկ նախաձեռնող խմբում հայտնի մարդիկ, հայտնի անուններ կա՞ն։

Անպայման կլինեն։ Ուղղակի հիմա քննարկումներ են վարվում, եւ ես

չեմ ուզում հրապարակել։ Մենք հաշվի չենք առնում կուսակցականանկուսակցական, ընդամենը պետք է գործարար լինի։ Ի դեպ, մենք ուզում

ենք այստեղ ընդգրկել ավելի շատ մարդկանց, որոնք ճանաչված չեն, ավելի ճիշտ՝ ճանաչված են, բայց ոչ մի կուսակցության մեջ չեն եղել,

որովհետեւ չեն հավատացել, հիմա պիտի հավատան, որ դա իրենցն է։

Որոշել եմ, որ կուսակցության նախագահն էլ պետք է տարին մեկ

փոխվի, բոլորը հավասարությամբ ղեկավարեն։ Չի լինի Արայիկ Հայրապետյանի կուսակցությունը, այլ՝ բոլորինը։ Ես շատ հավատում եմ, որ

կարելի է այսպիսով շատ բան փոխել, որովհետեւ ինչքան առաջարկություն ենք արել, ինչոր մասով լսել են մեզ եւ փոփոխություններ մտցրել դաշտում, այսինքն՝ երկրի ղեկավարությունը, համենայնդեպս, շահագրգիռ է:

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031